Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի հանդեպ
Եվրամիությունը Սերբիային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի հանդեպ: Այդ կերպ կավելանա Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը, հայտնում են սերբական լրատվամիջոցները:
ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սերբիան անդամակցելու ճանապարհին որոշակի դժվար հարցեր պետք է համաձայնեցնի ԵՄ-ի հետ, եւ առաջնահերթը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելն է:
Մինչդեռ Սերբիայի վարչապետը հայտարարել էր, որ ուկրաինական խնդրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը բավարար չէ՝ այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար: