Դաժան ծեծի ենթարկվածը հիվանդանոցում հայտնել է, որ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ, ով դաժան ծեծի է ենթարկվել:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել են, որ երիտասարդը ներկայացել է՝ Վիգեն և հայտնել է, որ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում և հրաժարվել է մնալ հիվանդանոցում՝ երբ բժիշկները հորդորել են, որպեսզի նա մնա բժիշկների հսկողության տակ:
Ըստ տեղեկությունների՝ նա ծեծի է ենթարկվել 3 անձանց կողմից և հիվանդանոցում տեղեկություններ են տարածվել, որ ծեծողները եղել են դիմակավորված:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել ոստիկանությունից միջադեպի մանրամասները: