Սկանդալ՝ Բաթումում. ֆորումի ժամանակ պատռել են Ալիևի պատկերով պաստառը
Վրաստանի Բաթումի շրջանի «Ռեդիսոն» հյուրանոցում տհաճ միջադեպ է գրանցվել: «Արևելյան գործընկերության» շրջանակում կազմակերպված քաղաքացիական հասարակության ֆորումի հյուրերից մեկը պատռել է Ալիևի դիմանկարով և նրան խիստ քննադատության ենթարկող խոսքերով պաստառը, որը պատրաստել էր չեխական People In Need ոչ կառավարական կազմակերպությունը:
Պաստառի վրա արված գրառումները դատապարտում էին Ադրբեջանում այդ երկրի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները, հասարակության ակտիվիստներին հետապնդելու փաստերը:
Ադրբեջանական պատվիրակության անդամները նախ հրաժարվել են ֆորումից, իսկ ավելի ուշ պատռել մնացած պաստառները և հայտարարել, թե միայն Ադրբեջանում չի խախտվում մարդու իրավունքը, մյուս երկրներում նույնպես այդ իրավիճակն է: