Իրանը հայրենական արտադրության անօդաչու ուղղաթիռ է ներկայացրել
Քիշ կղզում անցկացված միջազգային ավիասալոնում Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր անօդաչու ուղղաթիռ, հաղորդում իրանական Tasnim Գործակալությունը:
Նոր անօդաչուն կարող է օդ բարձրացնել մինչև 15 կգ բեռ և 70 րոպե տևողությամբ թռիչք իրականացնել: Վերջերս Իրանը միջազգային հանրությանը մի շարք անօդաչու թռչող սարքեր էր ներկայացրել, որոնց թվում էր իր կողմից որսված ամերիկյան RQ-170 անօդաչուն:
Իրանի ավիացիով արդյունաբերության կազմակերպության ղեկավար տնօրեն Մանուչեր Մանտեղին նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ Իրանը առաջիկայում կոմերցիոն գործածման նպատակով զանգվածային անօդաչու սարքեր արտադրելու մասին: