«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը թիմի մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Սկզբում ենթադրվում էր, որ պաշտպանը շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը,սակայն բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ «Բավարիա»-ի ավագի ապաքինումը կտևի երեք ամիս:
Նշենք, որ նախկինում վնասվածքների պատճառներով շարքից դուրս էին մնացել մյունխենցիների հարձակվող Կլաուդիո Պիսարոն և կիսապաշտպան Դավիդ Ալաբան: