Վերա Բրեժնեւան մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը
Երգչուհի Վերա Բրեժնեւան ֆոտոբլոգում մեկնաբանել է իր հղիության մասին շշուկները: Աստղին այնքան են նյարդայնացրել դրանք, որ նա որոշել է բոլորին պատասխանել. «Բամբասկոտներ, ես հղի չեմ, ես պարզապես «գեր» եմ»:
Վերջին շրջանում մամուլում հաճախ են հայտնվում Բրեժնեւայի հղիության մասին լուրեր: Երգչուհու խոսքով` պատճառը պարզապես իր հագուստներն են: