Ուղղաթիռի խոցման փաստը բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը. 168 ժամ
«168 Ժամ» թերթի հետ զրույցում անգլիացի քաղաքագետ, Լ. Բրոյերսն ասել է, որ զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն լայն տարածում է գտել. միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են կորցնել իրենց մանդատը:
Նա նշել է, որ ադրբեջանական վերջին սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր: Հայկական ուղղաթիռը խոցելը Ադրբեջանում համարում են հերոսություն, մինչդեռ իրականում դա բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։