Իրանում Չինաստանի ներդրումների ծավալը կարող է կրկնապատկվել՝ 23 միլիարդ դոլարից հասնելով մինչև 50 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Էսմայիլ Մահսուլին:
Նա պարզաբանել է, որ ներդրումներ կարվեն արդյունաբերական, նավթային, գազային և նավթաքիմիական ոլորտներում: Մահսուլիի խոսքով՝ Իրանը ծրագրում է չինական ներդրումների 1.5-2 մլրդ ԱՄՆ դոլարն ուղղել ջրային և էլեկտրաէներգետիկ ոլորտներում իրականացվող մի շարք նախագծեր: