Նիդերլանդների մասնագետները շարունակում են մալայզիական «Բոինգ»-ի բեկորների ուսումնասիրությունը
Դոնեցկի շրջակայքում կործանված «Բոինգ 777»-ի կործամնան հանգամանքների ուսումնասիրության նպատակով Դոնեցկ է ժամանել հոլանդացի մասնագետների լրացուցիչ խումբը, հայտնում է Itar Tass լրատվական գործակայությունը:
Մասնագետները հնարավորինս արագ կանցնեն աշխատանքների իրականացմանը` Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Ընդ որում, շրջանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, մշտապես մարտական գործողություններ են ընթանում:
Ավիավթարի հետաքննությունն իրականացվում է Հոլանդիայի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Մալայզիայի և Բելգիայի ոստիկանության 35 աշխատակիցների հետ համատեղ:
Նշենք, որ «Malaysia Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը 2014թ-ի հուլիսի 17-ին Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, կործանվել էր Դոնեցկի մերձակայքում: Զոհվել էր 289 մարդ: Ինքնաթիռի կործանման վերջնական պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ վարկածի, այն կործանվել է հրթիռի հարվածից: Այն ժամանակ Կիևի իշխանությունը մեղադրել էր աշխարհազորայիններին: Ուրբաթ օրը ռուսական առաջին ալիքով հրապարակվեցին արբանյակային լուսանկարներ, որոնցում ցույց էր տրվում կործանիչ հրթիռի արձակումը: Ըստ պնդումների` դա հենց մալազիական ինքնաթիռի վրա հարձակումն էր: