Տաջիկստանի արեւելքում հայտնաբերվել է զենքի ու զինամթերքի խոշոր պահոց, տեղեկացնում է Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը:
Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Կալաշնիկով», «Մակարով» տեսակի զենքեր, ականներ եւ մեծ քանակությամբ փամփուշտ:
Մասնագետների գնահատմամբ, Տաջիկստանում դեռ կհայտնաբերվեն 1992-1997 թթ պատերազմների ընթացքում ստեղծված զինամթերքների պահոցներ: