Ուկրաինան ցանկանում է մասնակցել G-20 գագաթաժողովին
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հուսով է մասնակցել G-20 գագաթաժողովին: Այս մասին նա գրառել է Twitter-ում:
«Այդ գագաթաժողովում Ուկրաինան պետք է լինի 21-րդ պետությունը: Մեզանից է կախված աշխարհի ներկայիս կայունությունը: Հուսով եմ, որ բոլորը դա կհասկանան»,-կարծում է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-16-ը կայանալիք «մեծ քսանյակ»-ի պետությունների գագաթաժողովում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հարցը: