Սոչիում կգործարկվեն աշխարհի ամենաբարձր ճոճանակները
Աշխարհի ամենաբարձր ճոճանակները կառուցել են Սոչիում` հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ճոճանակները կգործեն Skypark AJ Hackett Sochi զբոսայգում. Էքստրեմալ սպորտի սիրահարները անմոռանալի զգացողություններ կվայելեն` Ախշտիրսկի կիրճից 500 մետր բարձրության վրա:
SochiSwing անունով ճոճանակների կառուցումը սկսվել է դեռեւս օգոստոսից. զբոսայգու այցելուները դրանցից կօգտվեն նոյեմբերի 20-ից: Ակտրակցիոնից միաժամանակ կարող են օգտվել երկու հոգի: