General Motors ընկերությունը հետ է կանչել Ռուսաստան ներմուծված 4 հազար 464 Cadillac SRX մոդելի ավտոմեքենա, տեղեկացնում է Interfax-ը: Պատճառը տեխնիկական թերությունն է, որի պատճառով վարորդները, հավանական է, կորցնեն մեքենայի կառավարումը:
Այս փաստն ավելացնում է վթարային իրավիճակներ ստեղծելու հավանականությունը:
Իսկ արդեն իսկ գնված մոդելները տեխնիկական զննություն կանցնեն եւ կվերանորոգվեն անվճար: