Չինացի կոռուպցիոների տանը 37 կգ ոսկի է հայտնաբերվել
Beidaihe Water Supply Corporation ընկերության նախկին ղեկավար, Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Մա Չաոցյունի տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 37 կգ ոսկի, հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:
Կոռուպցիոների տանը գտել են նաեւ ավելի քան 19 ,6 միլիոն դոլար: Չաոցյունը մեղադրվում է կաշառակերության եւ պետական գումարներ շորթելու համար:
Հետաքննությունն իրականացվում է հակակոռուպցիոն ծրագրով, որի գործարկման իննը ամսվա ընթացքում կասկածի տակ են առնվել 21 հազարից ավելի չինովնիկներ: