G-20-ի պետություններին հարկավոր է ձերբազատվել քաղաքական էմոցիաներից. ՌԴ ԱԳՆ
«Մեծ քսանյակ»-ին պետք է ամեն գնով զերծ մնալ քաղաքական էմոցիաներից: Այս մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությա ԱԳՆ-ի հատուկ կարգադրություններով ներկայացուցիչ, «G-20» խմբում ՌԴ-ի ներկայացուցիչ Վադիմ Լուկովը:
Ռուս դիվանագետը չի կարծում, որ նոյեմբերի 15-16-ը ավստրալական Բրիսբոն քաղաքում կայանալիք G-20-ի գագաթաժողովին պետք է տեղ գտնի քաղաքականությունը: Ըստ նրա՝ չափից շատ ֆինանսական հարցեր են արդեն կուտակվել և համաշխարհային տնտեսությունը փխրուն է դարձել:
Վերջինս նշել է, թե «հակառուսական պատժամիջոցները քննարկելու համար գոյություն ունեն այլ ձևաչափեր, ինչպիսին Համաշխարհային առևտրի կազմակերպությունն է», և եթե հարկ լինի, որը որպես գործիք՝ Ռուսաստանն օգտագործում է՝ հակադարձելու իրեն հասած պատժամիջոցներին: