1166 դիտում
12:11 14-11-2014
Եռյակը, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած կլինի ԼՂՀ-ի և Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում
ՀՀ ԱԺ ոչ իշխանական ուժերը՝ եռյակը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում իրենք անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Եռյակի հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։
Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր եւ դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։
Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։
Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանը եւ Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
838 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան