Արգենտինայի հավաքականը պատրաստվում է հաղթել 2015 թ.Ամերիկայի գավաթը. Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Խորվաթարիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղից հետո հայտարարել է, որ արգենտինացիները պատրաստվում են հաղթել 2015 թվականի Ամերիկայի գավաթը, որը խաղարկությունը հաջորդ տարվա ամռանը տեղի կունենա Չիլիում:
«Մենք պատրաստվում ենք հաղթել 2015 թվականի Ամրիկայի գավաթը: Մենք պետք է ճիշտ օգտագործենք ժամանակ: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մեր մարտավարությունը: Յուրաքանչյուր խաղ և մարզում շատ կարևոր է մեզ համար:
Խերարդո Մարտինոն ինձ ասաց, որ պետք է ձախ կիսապաշտպանի դիրքում խաղամ: Ինձ ծանոթ է այդ դիրքը, սակայն վաղուց չեմ խաղացել այդ գծում» - ասել է 27-ամյա հարձակվողը: