13021 դիտում
20:15 12-11-2014
Ի՞նչ թաքցնեմ. խմել եմ ու սթրեսի մեջ էի. Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի ինքնախոստովանությունը
Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը զղջում է այսօր՝ նոյեմբերի 12-ին, Չարենցի փողոցում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի համար: Իր նախաձեռնությամբ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, պարոն Պետրոսյանն ընդունել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում, ինչպես ինքն է ձեւակերպում, «մի թեթեւ ոչ սթափ էի, մի թեթեւ էլ սթրես էի տարել»: Նա նաեւ ասում էր. «Մեքենան չեմ վարել, այլ փորձել եմ փողոցից կայանել մեր բակ: Իսկ մինչ այդ մասնակցել եմ միջոցառման, որտեղ, ինչ թաքցնեմ, խմել եմ ու տաքսով եկել եմ մեքենայիս մոտ, որպեսզի մի 30 մետր քշելով հոծ գիծն անցնելով մտնեմ հայաթ: Չնկատեցի, որ այդ պահին մեքենա էր գալիս, ու էդ անտեր վթարը տեղի ունեցավ: Կրկին անգամ զղջում եմ տեղի ունեցածի համար եւ պատրաստ եմ ամբողջությամբ փոխհատուցել վնասը»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/12/33187/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 37 շենքի դիմաց բախվել էին Շահեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի 01 ԼՍ 903 համարանիշի, Երևան քաղաքի Չարենց փողոցի 63 շենքի բնակիչ, 27-ամյա Վազգեն Թադևոսյանի վարած BMW մակնիշի 24 ՍՕ 171 համարանիշի և և Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Հարությունյանի Nissan մակնիշի 07 ՏՏ 701 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ ֆոտոլրագրողի, Հ. Հարությունյանի Nissan մակնիշի ավտոմեքենան եղել է կայանված վիճակում:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդներից Վ. Թադևոսյանն ենթարկվել է քննիչի օրինական պահանջին և տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ վարորդ Շ. Պետրոսյանը նախ հրաժարվել էր Ճանապարհային ոստիկաններին և քննիչին տրամադրել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը, այնուհետեւ հրաժարվել նաև հայտնել իր ծննդյան տարեթիվն ու բնակության հասցեն: Ըստ ականատեսների՝ նա մի իսկական շոու է սարքել վթարի վայրում, ինչից հետո վթարի վայր են կանչվել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և Շ. Պետրոսյանին տեղափոխել Կենտրոնական բաժին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35738 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց