Հրապարակվել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների պաշտոնական ցուցակը
«Ուկրաինայի ձայն» թերթում հրապարակվել է Ուկրաինայում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված 421 պատգամավորների ամբողջական ցուցակը:
Այսպես, «Պորոշենկոյի բլոկ»-ը ստացել է 132 պատգամավորական մանդատ, «Ազգային ճակատ»-ը՝ 82, «Ինքնաաջակցություն» միավորումը՝ 33, «Ընդդիմադիր բլոկ»-ը՝ 29, Ծայրահեղական կուսակցությունը՝ 22, «Բատկիվշչինան»՝ 19, «Ազատություն»-ը՝ 6:
Մեկական մանդատ են ստացել մեծամասնականով «Հզոր Ուկրաինան», «Заступ»-ը, «Կամք»-ը և «Աջ սեկտոր»-ը: