2726 դիտում
09:38 02-04-2019
Ապրիլյան պատերազմից միանշանակ պետք է դասեր քաղել. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ապրիլյան պատերազմի գինը լավ պատկերացնելու համար մենք պետք է հասկանանք , որ դա հերթական դիվերսա չէր , այլ թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ օպերացիա Արցախն ամբողջությամբ գրավելու ծրագրով:
Փաստացի մեր բանակը հետ է շպրտել Արցախը նվաճելու ձգտող թուրք- ադրբեջանական լավ զինված և պրոֆեսիոնալ զորքերին…
Երբ խոսում ենք ապրիլյան պատերազմից շեշտը պետք է դնել հենց այս՝ ամենաէական դրվագի վրա, քանզի, այո կորուստներ կրելով, բայց մեզ հաջողվել է պաշտպանել Արցախը թուրք- ադրբեջանական ոսոխից:
Իսկ ապրիլյան պատերազմից միանշանակ պետք է դասեր քաղել և առաջին դասը հետևյալն է. Երկիրը չպետք է պաշտպանեն միայն սոցիալանան անապահով շերտի զավակները, այլ հարուստների և պաշտոնյաների որդիները ևս պետք է ծառայեն առաջին գծում և հարկ եղած դեպքում իրենց կյանքով պահեն մեր ընդհանուր հայրենիքը …
Մեր երկրի վրա կրակում են և մենք պարտավոր ենք սոցիալական արդարություն և համերաշխություն ձևավորել մեր երկրի ներսում , մեր իսկ երկիրը անվտանգ և պաշտպանված դարձնելու համար:
Հավերժ փառք սահմանին ընկած մեր տղերքին …
Ի դեպ, մինչ ապրիլյան պատերազմի սկսելը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցան «Շանթ-2015» զորավարժությունները , որով նախագահը ողջ պետական ապարատը փաստացի նախապատրաստեց էքստրեմալ պայմաններում աշխատելուն, իսկ ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով և անմիջական հսկողության ներքո նորագույն տեխնոլոգիաներով այնպես է հագեցվել Արցախա-ադրբեջանականան սահմանը, որ թշնամին որևէ դիվերսիոն ներթափանցում այլևս չի կարողանում իրականացնել …
Նմանատիպ նյութեր
12198 դիտում
19:38 11-11-2014
Դասեր, որ պետք է քաղել 7 մարդու կյանք խլած վթարից. Վահե Ղազարյան
1893 դիտում
12:46 17-03-2014
Հարկավոր է ԼՂ հակամարտության համար որոշ դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
754 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
844 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան