211652_close_icon
views-count1124 դիտում article-date 18:42 11-11-2014

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան, Վերջին ժամանակաշրջանը հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում արձանագրվեց. 1. ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա 2. բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափով: Հարգելի գործընկերներ, Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների արդյունքում հնարավոր եղավ Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, որը դրական առաջընթաց է: Այսկերպ գործնականում հնարավոր դարձավ մեղմել լարվածությունը շփման գծում:Հարգելի խորհրդարան, Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2015 թվականի բյուջեի նախագիծը: Մի կողմ թողնելով ամբոխահաճո հայտարարությունները՝ նշեմ, որ 2015 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է եւ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Մեր խնդիրն է օր առաջ իջեցնել աղքատության շեմը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ ստեղծել աշխատատեղեր: Մեր ընդդիմախոսները նշում են, որ դա բավարար չէ: Իհարկե բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ: Մենք պատրաստ ենք լսելու կառուցողական առաջարկներ եւ ամենեւին էական չէ այդ առաջարկներոն արվում են իշխանական թե ընդդիմադիր ճամբարից, քանի որ մեր նպատակը մեկն է՝ մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Շնորհակալություն ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր