Գյումրիի քաղաքապետի ցավակցական ուղերձը՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]ողբերգական պատահարի[/url] զոհվածների ու վիրավորների ընտանիքներին, որում ասված է.
«Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց ընտանիքներին՝ աջակցելու պատրաստակամությամբ»: