211652_close_icon
views-count1086 դիտում article-date 11:39 11-11-2014

«Սևոլ» նավի 69-ամյա կապիտանը դատապարտվեց 36 տարվա ազատազրկման

Հյուսիսկորեական Կվանջու քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել «Սևոլ» լաստանավի 69-ամյա կապիտանին և 36 տարվա ազատազրկման է դատապարտել նրան, հաղորդում է Ria Novosti-ն: Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր մահապատժի ենթարկել նրան, քանի որ, ըստ ականատեսների, լաստանավի խորտակվելու ժամանակ հրամանատարը ուղևորներին կարգադրել է մնալ խցերում, ինչն էլ ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ լաստանավը խորտակվել է այս տարվա ապրիլի 16-ին: Ողբերության զոհ է գնացել 295 մարդ, որոնցից 250-ը 15-19 տարեկան դպրոցականներ են եղել: Մինչ օրս չի հայտնաբերվել խորտակվածներից 9-ի մարմինները: Վթարի պահին նավում եղել է 476 մարդ:

Նմանատիպ նյութեր