Պուտինը ռուբլու կայունացում է խոստանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում անցկացված Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար համաժողովում հայտարարել է, որ ՌԴ կենտրոնական բանկի շնորհիվ շատ շուտով ռուբլին կրկին կկայունանա:
«Բոլորին հայտնի է, որ այսօր ռուբլին բավականին մեծ տատանումների է ենթարկվում: Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում, և երկրի Կենտրոնական բանկի ընտրած ճիշտ քաղաքականության շնորհիվ շուտով արժութային շուկայում արձանագրվող տատանումները կդադարեն»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել կապիտալի շարժը և պատրաստվում է էլ ավելի մեծ թափով օգտագործել ռուբլին Չինաստանի հետ տնտեսական հարաբերություննեի շրջանակներում և ընդլայնել այդ հնարավորությունները էներգառեսուրսների առևտրի հաշվին: