18386 դիտում
00:20 10-11-2014
Կրակոցներ Կոտայքի մարզում. կալանավորվածների մեջ է Ներքին Պտղնիի գյուղապետի որդին
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Առաքելի Վիրաբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը Ներքին Պտղնի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ:
Կոտայքի բաժնի ոստիկանները Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչների հետ պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ներքին Պտղնի առաջին փողոցի բնակիչներ Հ. Վիրաբյանի և 39-ամյա Մհեր Բարիսի Բաղդասարյանի միջև, և այդ ժամանակ նրանք գործի են դրել իրենց մոտ եղած հրազենները՝ կրակելով միմյանց ուղղությամբ: Բարեբախտաբար հրազենային վնասվածքներ չեն ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննիչներն արդեն համադրելով ստացված օպերատիվ տվյալներն ու համոզվելով ստացված տեղեկատվության իսկության վրա, քննչական բաժինը դիմում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նշված անձանց տներում խուզարկություններ կատարելու նպատակով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը բավարարում է միջնորդությունը և խուզարկությամբ Մ. Բաղդասարյանի տանից հայտնաբերվում է ՄՌ-233ԵԱ- տեսակի հրազեն, իսկ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերում են 2 հատ պնևմատիկ հրացաններ, 1 Սայգա-12 տեսակի, 1 Սայգա տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ դատարկ փամփուշտակաալներով, 1 հատ ԻԺ76-8 տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 փափմուշտ: Հայտնաբերվել է նաև 9 գազային ատրճանակի փամփուշտներ, 1 հատ գաղտնի փականով ծալովի դանակ, 2 հատ մահակներ: Հայտնաբերվել են նաև 44 հատ չկրակված, 3 հատ կրակված 12 տրամաչափի փամփուշտներ: Հայտամբերվածը առգրավվել և ուղղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և մի շարք այլ փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն նոյեմբերի 3-ին քննիչը միջնորդում է դատարան, Մ. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությամբ, իսկ հաջորդ օրը քննիչը միջնորդություն է ներկայացնում Հ. Վիրաբյանի նկատմամբ: Դատարանը երկու միջոնրդություններն էլ բավարարում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով Մ. Բաղդասարյանն ու Հ. Վիրաբյանը տեղափոխվում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Վիրաբյանի հայրը Ներքին Պտղնի գյուղի գյուղապետն է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16717 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ