«Ռոմա»-ն հավակնում է Պետեր Չեխին
«Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխը կարող է դառնալ «Ռոմա»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Հռոմեական թիմի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ձմռանը թիմի կազմը ուժեղացնել փորձառու ֆուտբոլիստով, ով իր տեղը կորցրել է լոնդոնցիների հիմնական կազմում:
Իտալական թիմը Չեխիայի հավաքականի խաղացողին դիտարկում է, որպես թիմի հիմնական դարպասապահի: