211652_close_icon
views-count10930 դիտում article-date 14:06 09-11-2014

Լոռու մարզում Կարեն Կարապետյանի մեծադիր լուսանկարի գլխավերևում ծածանվում է բզկտված ու պատառոտված` իր կուսակցության լոզունգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով Ազգային Ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Կարապետյանը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին և հարցազրույցը ԶԼՄ- ներով տարածելուց հետ, գրեթե մեծ մասը այն կարծիքի էին, որ Կ.Կարապետյանը «քրքրեց» իշանություններին: Այսօր` նոյեմբերի 9-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղում` դեռ ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված գորգերի գործարանի պատին փակցված է Կ.Կարապետյանի մեծադիր լուսանկարը, որի տակ գրված է . «Կաշխատեմ իմ ուժերի սահմաններում»: Նկարի գլխավերևեում ծածանվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության զինանշանով պաստառը, որը Կ.Կարապետյանի հարցազրույցի նման պատառոտված ու բզկտված է: Մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. « Ընտրությունից ընտրություն են գալիս` փայլուն խոստումներ տալիս, բայց հենց մանդատը ստանում են` դրանց խոսքերը իրանց պլակատի նման քրքրվում ա»: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր