11184 դիտում
16:01 21-02-2014
Բժշկուհին, ով փորձում էր Դավիթաշենի կամրջից նետվելով ինքնասպան լինել, փրկվեց ոստիկանի կողմից
Քիչ առաջ ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակիցը Դավիթաշենի կամրջի վրա կանխել է մի քաղաքացուհու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողը նշված տարածքով անցնելիս նկատում է, որ մի կին արդեն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը: Նա քաղաքացիների օգնությամբ կարողանում է հուզված կնոջը քաշել դեպի կամրջի ապահով հատված, որից հետո ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող կինը 48-ամյա Ա. Կ.-ն է, ով մասնագիտությամբ բժշկուհի է և այդ ծայրահեղ քայլին է դիմել ֆինանսական և անձնական խնդիրների պառճառով:
Այդ պահին ոստիկանության Մաշտոցի բաժին է ժամանել շտապօգնության բրիգադը, քանի որ այդ կնոջ ինքնազգացողությունը վատացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)