211652_close_icon
views-count1341 դիտում article-date 18:43 08-11-2014

«Չելսի»-ն շարունակում է ամրպանդել առաջատարի դիրքերը. տեսանյութ

Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում առաջատար «Չելսի»-ին կարևորագույն երեք միավոր վաստակեց «Լիվերպուլ»-ի հետ խաղում: «Էնֆիլդ»-ում կայացած խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի կամային հաղթանակով: Խաղասկիզբը հաջող դասավորվեց տանտերերի համար, քանի որ արդեն 9-րդ րոպեին Էմրե Ջանի հարվածից հետո գնդակը անդրադարձավ Քեհիլից և հայտնվեց դարպասում: Ժոզե Մոուրինյոյի թիմի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեցև ընդամենը 5 րոպե անց նույն Քեհիլը շտկեց իրավիճակը՝1:1: 67-րդ րոպեին խաղի ելքը վճռեց Դիեգո Կոստան, ով առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցրեց 10-ի: «Չելսի»-ն վստահ հաղթանակ տարավ և ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը: 11 խաղից հետո «ազնվականները» իրենց ակտիվում ունեն 29 միավոր և երկորդ տեղում ընթացող «Սաութհեմփթոն»-ին գերազանցում են 7 միավորով: «Սաութհեմփթոն»-ը 11-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի «Լեսթեր»-ի հետ: [b]«Լիվերպուլ» - «Չելսի»՝1:2[/b] Գոլեր՝ Ջան 9՛ - Քեհիլ 14՛, Դիեգո Կոստա 67՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր