211652_close_icon
views-count3868 դիտում article-date 17:12 08-11-2014

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց փոխտնօրենը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Մարտուն Մանուկյանը իր վարած BMW մակնիշի 89 ՏM 999 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակչուհի, 67-ամյա Զարուհի Սարգսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանն աշխատում է Գեղանիստ գյուղի դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

Նմանատիպ նյութեր