Նոր օրինագիծ Իրանում. շուն պահելու համար մտրակի 74 հարված կսահմանվի
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է պատիժ այն քաղաքացուն, ով հասարակական վայրերում շուն կգնի, կվաճառի կամ շան հետ կզբոսնի:
Որպես պատիժ կսահմանվի 10-ից մինչև 100 մլն ռիալ (2000-ից մինչև 3,200 ԱՄՆ դոլար) տուգանք՝ ընդհուպ մինչև մտրակի 74 հարված (սահմանված Իրանի ազգային դիմադրության խորհրդի զեկույցով):
Օրինագծում ասված է նաև, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր տանը շուն կպահեն, քանի որ «այդ կենդանին վնաս է բերում իսլամական մշակույթին, մարդու առողջությանը և խախտում ժողովրդի անդորրը, հատկապես կանանց և երեխաների»: