9354 դիտում
12:42 07-11-2014
Համաժողովի ժամանակ վարչապետի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգվեց Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Վայոց Ձորի մարզ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես Վայոց Ձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջերմուկ քաղաքում տեղի է ունենում Գյուղական համայնքների ամենամյա ավանդական 4-րդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Համաժողովը սկսվելուց առաջ վարչապետ Հ. Աբրահամյանի առաջարկով համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը:
Ջերմուկ են ժամանել մեծ թվով մարզպետներ, քաղաքապետեր, գյուղական համայնքների ղեկավարներ, և որ կարելի է նորամուծություն համարել, բոլոր կին գյուղապետերը:
Վարչապետին դիմավորեցին Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Արսենյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Այս պահին ելույթ է ունենում վարչապետ Հ. Աբրահամյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+