8419 դիտում
19:58 27-01-2017
Շիրակի մարզպետարանում մինչ հաշվետվություն ներկայացնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգվեց Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 26-ին, Շիրակի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները հանդես են եկել տարեկան հաշվետվությամբ:
Մինչ ելույթները, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգվել են Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի հիշատակը, այնուհետև հաշվետվությամբ հանդես են եկել ստորաբաժանումների պետերը, որին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Շիրակի մարզում ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները գնահատվել են բավարար:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
9351 դիտում
12:42 07-11-2014
Համաժողովի ժամանակ վարչապետի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգվեց Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ