ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում
Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման "Միասնություն 2014" օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում` որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Ընթացող զորավարժությունների այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: