856 դիտում
23:03 19-06-2024
ՆԱՏՕ-ն մարտավարական զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովի ափին
ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրների շուրջ հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։
16-րդ անգամ անցկացվող «EURETEX 24» երկշաբաթյա գործնական վարժանքներին մասնակցում են Լեհաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Դանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Լիտվայի և ԱՄՆ-ի բանակների ու ՆԱՏՕ-ի Եվրոկորպուսի կենտրոնակայանի զինվորականները:
«EURETEX» մարտավարական զորավարժությունները կազմակերպվում են երկամյա պարբերականությամբ: Այս տարի 16-րդ միջոցառումն ընթանում է Դրավսկո-Պոմորսկի վոյևոդության ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում:
Զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարեն ռազմական ինժեներիային, ջրասուզությանը, պայթուցիկ նյութերի վնասազերծմանը, քիմիական և կենսաբանական պաշտպանությանը, ինչպես նաև օդերևութաբանությանն ու օվկիանոսագիտությանն առնչվող առաջադրանքներ: Լեհական Գդանսկ նավահանգստում խարիսխ է նետել ամերիկյան դեսանտա-ուղղաթիռային նավը, որը կարող է տրանսպորտային միջոցներ տեղափոխել 2323 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երեք տախտակամածերին: Դրանց վրա կարող են տեղավորվել դեսանտային նավակ և 14 լողացող փոխադրիչներ: Կա նաև ուղղաթիռների թռիչքի համար նախատեսված հարթակ:

Նմանատիպ նյութեր
2277 դիտում
10:11 14-06-2019
Բալթիկ ծովում հունիսի 21-ին սկսվում են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժություններ․ «Ամերիկայի ձայն»
1786 դիտում
12:39 13-04-2015
Բալթիկ ծովի վրա ռուսաստանյան կործանիչի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները
1744 դիտում
11:19 07-11-2014
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում
Այս բաժնից
931 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
973 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
829 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա