Արտակ Ապիտոնյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանով Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմիմամլո ծառայությունից: