211652_close_icon
views-count2242 դիտում article-date 18:49 04-11-2014

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի ամբողջ կազմը անդամագրվել է ԵԿՄ-ին

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի այսօրվա՝ նոյմբերի 4-ին անցկացված 14-րդ համագումարում, որոշում է կայացվել ամբողջ կազմով անդամագրվել ԵԿՄ-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայից: Նրանց հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ: Առաջնային նպատակ ունենալով թաեքվոնդո մարզաձեւի մասսայականացումն ու տարածումը մեր Հանրապետությունում, նաեւ` աշխարհի ուժեղագույն ֆեդերացիաների հետ համագործակցությամբ` հայկական թաեքվոնդոյի որակի բարձրացումն ու միջազգային մրցասպարեզներում նվաճումների ձեռք բերումը, հաշվի առնելով փաստը, որ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի` ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվելու պահից մեր մարզաձեւը Հայաստանում աննախադեպ վերելք է ապրել ինչպես մարզական հաջողությունների, այնպես էլ մարզումների պայմանների բարելավման տեսանկյունից, նկատի ունենալով հանգամանքը, որ ֆեդերացիան մշտապես զգացել է ԵԿՄ աջակցությունը, գնահատելով եռասերունդ Երկրապահ կամավորականների միության դերն ու նշանակությունը երիտասարդ, պատանի սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության առաքելության մեջ. ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի բարձրագույն մարմին համագումարը ողջ ֆեդերացիայի, Հանրապետության բոլոր թաեքվոնդոյիստների` պատանի, երիտասարդ եւ մեծահասակ մարզիկների, մարզիչների, մրցավարների, սպասարկող անձնակազմի անունից հայտարարում է. 1. ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան շարունակելու եւ խորացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության, մարզական լավ ավանդույթներ ունեցող այլ ֆեդերացիաների հետ համագործակցությունը` ի շահ հայ թաեքվոնդոյիստների մարզական որակի բարելավման, հանուն մարզական լուրջ ձեռքբերումների: 2. ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան` մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, միասնաբար անդամագրվում է ՀՀ Երկրապահ կամավորականների միությանը: 3. Մեզ համար պատիվ է եւ պատասխանատվություն Երկրապահ անունը կրելը, ուստի հավաստիացնում ենք, որ հավատարիմ ենք մնալու ԵԿՄ ծրագրին եւ կանոնադրությանը, մեր բոլոր հնարավորությունները ներդնելու ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Մանվել Գրիգորյանի դավանած ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը: 4. ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնում ողջ ռեսուրսները ներդնել պատանի երկրապահներին, «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների սաներին օլիմպիական այս մարզաձեւի նրբություններին ծանոթացնելը, մարզական հմտություններին սովորեցնելն ու սպորտի ասպարեզում առավել շնորհալի պատանի երկրապահներից արհեստավարժ մարզիկների պատրաստումը։

Նմանատիպ նյութեր