2221 դիտում
17:00 18-07-2014
Մանվել Գրիգորյանը Իրանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Սեյեդ Մուհամեդ Պոլադգարը Էջմիածնում կնքեցին համագործակցության հուշագիր՝ թաեքվոնդոյի ՀՀ ֆեդերացիայի եւ Իրանի ֆեդերացիայի միջեւ:
[b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեցին, որ թաեքվոնդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահը ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանն է: Մանվել Գրիգորյանը թաեքվոնդոյի ՀՀ ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Գեներալի` պատվավոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մարզաձեւը Հայաստանում լուրջ առաջընթաց է ունեցել, ունեցել ենք օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված մարզիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ:
Հուշագրի նպատակն է ԻԻՀԹՖ-ի և ՀՀԹՖ-ի համատեղ համագործակցության արդյունքում զարգացնել Թաեքվոնդո մարզաձևին առնչվող բոլոր ծրագրերը և երկու երկրների ակտիվ մասնակցությունը Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից կազմակերպած մրցաշարերին: Հուշագրի ժամկետը 6 տարի է՝ 2014-2020թթ., սակայն տարաձայնության դեպքում կողմերը կարող են զրկվել իրավասությունից և խզել պայմանագիրը, եթե իհարկե ունեն ծանրակշիռ պատճառներ կամ չեն կարող երկկողմանի համաձայնության գալ:
Նմանատիպ նյութեր
25941 դիտում
09:17 13-09-2016
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը նաև Թաեքվոնդոյի ֆեդերացիայի թեկնածուն է
Այս բաժնից
625 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
613 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար