211652_close_icon
views-count25884 դիտում article-date 09:17 13-09-2016

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը նաև Թաեքվոնդոյի ֆեդերացիայի թեկնածուն է

Գովասանքի և խրախուսանքի է արժանի, երբ պետական պաշտոնյան, աշխատանքային ողջ ժամանակ զբաղված լինելով քաղաքի ու նրա բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծմամբ, սրտացավ ու հոգատար վերաբերմունք է դրսևորում նաև այլ բնագավառներում: Այդպիսին է Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը 2014թ-ից: Նրա ակտիվ ուգործուն աջակցության շնորհիվ զգալիորեն առաջընթաց է գրանցել թաեքվոնդոյի ֆեդերացիան: Լինելով բանիմաց և կառավարչական հմտություններով օժտված` Կարեն Գրիգորյանը երբևէ չի անտեսել ֆեդերացիայի անդամների առաջարկները՝ ուղղված մարզաձևի զարգացմանն ու ամեն կերպ իր աջակցությունն է բերում այս մարզաձևի զարգացմանն ու տարածմանը: Նրա կողմից այս տարիների ընթացքում ֆեդերացիան ապահովվել է անհրաժեշտ ժամանակակից սպորտային գույքով՝ ձեռք են բերվել թանկարժեք սենսորային պրոտեկտորներ, որոնք օգտագործվում են թե՛ տեղական, թե՛ միջազգային խաղերում: Դրանց կիրառումը գրեթե ամբողջությամբ զրոյացնում է մրցավարական ոչ ճիշտ, նաև կողմնակալ վերաբերմունքը, որը ներկա ժամանակներում խիստ տարածված ու մտահոգիչ երևույթ է: Սա, իհարկե, շատ կարևոր է, եթե նկատի ունենանք վերջին օլիմպիական խաղերում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարների կայացրած անարդարացի որոշումը: Սենսորային պրոտեկտորները հայ թաեքվոնդոիստներն օգտագործում են նաև մարզումների ժամանակ` միջազգային խաղերում դրանց ճիշտ և նպատակային կիրառելու համար: Կարեն Գրիգորյանի նախագահության ընթացքում ֆեդերացիան ձեռք է բերել նոր տատամիներ, որոնք ևս կարևոր են բարձրակարգ մարզումների և մրցելույթների համար: Այսօր արդեն շնորհիվ ֆեդերացիայի ջանքերի` թաեքվոնդոն մեծ տարածում ունի Երևանում, Գյումրիում, Սյունիքի, Կոտայքի , Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի մարզերում: Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան բացի պետական ֆինանսավորմամբ նախատեսված ուսումնամարզական հավաքներից, ֆեդերացիայի նախագահի գործուն աջակցությամբ, աշխատանքներ է տանում միջազգային բարձրակարգ, զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող թաեքվանդոյի ֆեդերացիաների հետ՝ այնտեղ մարզվելու և կատարելագործվելու համար: Այդ շրջանակներում հուշագիր է կնքվել Իրանի Իսլամական Հանրապետության Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ` համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու նպատակով: Հիշեցնենք, որ հենց Իրանն է պատրաստում աշխարհի ուժեղագույն թաեքվոնդոիստների. այս մարզաձևն Իրանում մեծ տարածում ունի: Բացի այդ, Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Վրաստանում վրացի թհեքվանդոիստների հետ համատեղ հայ երիտասարդ թեքվանդոիստները մասնակցել են համատեղ ուսումնամազրական հավաքին: Այժմ հայ թհեքվանդոիստները պատրաստվում են նոր օլիմպիական մրցափուլին: 2018 թվականին Արգենտինայում անցկացվելիք պատանեկան 3-րդ օլիմպիական խաղերին բարձր մակարդակով հանդես գալու նպատակով Թհեքվանդոյի ֆեդերացիան համատեղ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպելու `պարսիկ,վրացի և սերբ մարզիկների հետ,որոնք, անկասկած, կտան իրենց դրական արդյունքները: Վերջին տարիներին թհեքվանդո սպորտաձևը թևակոխել է զարգացման նոր փուլ: Այս տարի մեր մեծահասակների հավաքականը ԵՎրոպայի առաջնությանը նվաճեց արծաթե և բրոնզե մեդալներ ,իսկ միջազգային մրցաշարում արծաթե մեդալ:Լիահույս ենք, որ հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա իր մասնակիցները: Ֆեդերացիայի անձնակազմը նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ հաջորդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար պատրաստ են ներդնելու բոլոր ջանքերը, որպեսզի իրականանան բոլորիս օլիմպիական երազանքները: Առաջիկա կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանին մաղթում ենք հաջողություններ: Նման թեկնածուի ընտրվելը քաղաքապետի պաշտոնում կապահովի Էջմիածնի դինամիկ զարգացումն ու էջմիածնեցիների բարեկեցությունը: [b]Թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզչական խորհուրդ [/b]

Նմանատիպ նյութեր