Մոտոցիկլավարն ավտոմեքենայի հետ բախումից իսկական հրե գնդի է վերածվում. տեսանյութ
Մոտոցիկլավարները սիրում են ընթանալ մոտոցիկլներով խելահեղ արագությամբ՝ հաճախ չմտածելով այն մասին, թե ինչ անդառնալի տխուր հետևանքներով կարող է ավարտվել այն:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արևելյան Ժեյջանգ նահանգի Քուժոու քաղաքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 32-ամյա Ֆենգ Քուն մեծ արագությամբ ընթանալիս բախվում ավտոմեքենայի և իսկական հրե գնդի վերածվում: Այս անգամ նրան բախտը ժպտացել է. նրան հաջողվել է փրկել:
Ականատեսներից մեկը պատմում է, որ տեսել է, որ մոտոցիկլը բախվել է ավտոմեքենային, որից հետո մոտոցիկլավարը կարծես մի հրե գունդ, կանգնել է ամբողջովին կրակի մեջ բարձրաձայն գոռալով վազել:
Ոստիկանությունը պարզել է, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ բախումից մոտոցիկլի բենզաբաքը պայթել է, և բենզինը լցվել է երիտասարդի վրա: