Վանաձորում մեկնարկած համապետական շաբաթօրյակից անմասն չմնաց նաև Վանաձորի Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր քաղաքում ևս մեկնարկեց համապետական շաբաթօրյակը:
Շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Վանաձորի Բժշկական կենտրոնը, տնօրեն Վարդան Աբովյանի գլխավորությամբ:
Մասնակցում էին նաև բաժանմունքի վարիչներ, Լոռու մարզի գլխավոր մասնագետներ, բուժաշխատողներ:
Ակտիվ աշխատանքին ներգրավված էր բժշկական կենտրոնի երկրորդ մասնաշենքի բուժաշխատակազմը` փոխտնօրեն Պարգև Թորոսյանի նախաձեռնությամբ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի