Կայացել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» եւ «ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմաներով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ հաձնաժողովի առաջիկա
գործունեությանը վերաբերող հարցեր: