211652_close_icon
views-count1035 դիտում article-date 14:46 03-11-2014

Գողացած ոչխարները չհասցրեց վաճառել

Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արշալույս գյուղի արոտավայրից գողացել է երկու ոչխար` Նորապատ գյուղում վաճառելու նպատակով: Ֆայզո Խ.-ն խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավված է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արշալույս գյուղի բնակիչ Թեմուր Մ.-ին, ումից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր