Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 17-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հիանալի գոլի հեղինակ է դարձել «Վոլգա»-ի կազմում: Հայ հարձակվողը աչքի է ընկել «Տյումեն»-ի հետ կայացած խաղում: Այդուհանդերձ Սարկիսովի գոլը «Վոլգա»-ին չի փրկել պարտությունից: Խաղն ավարտվել է Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբի 1:2 հաշվով պարտությամբ: