Գնա գործիդ, անուշ մարդ. Սեյրան Սարոյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու և հանրահավաքների մասին
Գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին տեսնելիս ասելու է, որ էլ նման բաներ չանի: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում արձագանքելով [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հարցին՝ ասաց Սեյրան Սարոյանը:
Նա ասաց, որ առայժմ Գագիկ Ծառուկյանին նախագահ չի տեսնում, իսկ հետագան կյանքը ցույց կտա:
Հարցին, թե ում է տեսնում նախագահ Սերժ Սարգսյանին հաջորդող, պատասխանեց. «Ես, ի՞նչ ա, նախագահ նշանակող-հանո՞ղ եմ»:
Լրագրողների մեկ այլ դիտարկմանը, թե հիմա ժողովրդին իշխանափոխությու՞նն է հուզում, արձագանքեց. «Աաաաաաա՜, գնա գործիդ, անուշ մարդ: Մեր ժողովուրդը միլիոնանոց ժողովուրդ ա: Էսի 10 հազարանոց ժողովուրդ չի: Է՜, 30 հազար հավաքվենք, ասենք՝ եկեք իշխանություն անենք, կըլնի՞ ըտենց: Հեսա ցուրտը ընկավ, կգնան իրենց տները, քանի որ մեր ազգը հեղափոխական է»: