211652_close_icon

Եռյակի հաջորդ հանրահավաքը կարող է կայանալ նոյեմբերի 7-ին. Ժողովուրդ

views-count2131 դիտում article-date 09:31 01-11-2014
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է ոչ իշխանական լիդերների՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: «Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք որոշել են հանդիպել և քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես պարզել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը և ինչ քայլով է նշանավորվելու այն: Նախնական տարբերակով քննարկվում է հաջորդ հանրահավաքը նոյեմբերի 7-ին անցկացնելու տարբերակը»,-նշում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր