Փարիզի կենտրոնում հրդեհվել է Ռադիոյի տունը
Փարիզում հրդեհվել է Radio France` Ռադիոյի տան շենքը, որտեղ ավելի քան 50 ռադիոկայաններ են տեղակայված, որոնցից մի քանիսն արդեն հայտարարել են հեռարձակումը դադարեցնելու մասին:
Բոլոր աշխատակիցներին տարհանել են շենքից: Ըստ Փարիզի քաղաքապետի, տուժածներ չկան, դեպքի վայրում հրշեջների ու փրկարարների բրիգադներին հաջողվել է մարել հրդեհը: