211652_close_icon
views-count784 դիտում article-date 18:22 03-02-2025

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:
Հոգաբարձուների խորհրդի նիստում  Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև  դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված  համալսարանի զարգացման իր տեսլականը՝  բաղկացած 8 առանցքային ուղղություններից։

Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական  կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև  առաջընթացին միտված մոտեցումները։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր