Կրասնոարմեյսկում 286 կնոջ դի է հայտնաբերվել
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Դոնեցկի շրջանի Կրակսնոարմեյսկ քաղաքում ուկրաինացի ուժայինների կողմից իրականացված գործողությունների ժամանակ շուրջ 18-25 տարեկան 400 կին է անհետացել, հաղորդում է Ria Novosti-ն:
«Այնտեղ, որտեղ տեղակայված է Դնեպր-1 բատալիոնը, հայտնաբերվել է 286 կնոջ դի»,-ասել է Զախարչենկոն:
Կրասնոարմեյսկը գտնվում է Դոնեցկ քաղաքից ընդամենը 45 կմ հեռավորության վրա: