Պաղեստինի առաջնության հերթական տուրի՝ «Շաբաբ Դորա» - «Մարկց Բալատա» խաղը զարդարվել է տանտերերի խաղացող Իմար Օրդոնիի անհավանական անցումով և գեղեցիկ գոլով: Պաղեստինցի ֆուտբոլիստի խփած գոլը հիշեցրել է լեգենդար Դիեգո Մարադոնայի հանրահայտ գոլին, որը արգենտինացին խփել էր 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: